ԴԱԻՇ-ը հաստատել է իր առաջնորդի մահը
1455
Հինգշաբթի, 10 մարտի, 2022 թ., 22:26
![]() ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները հաստատել են իրենց առաջնորդներից մեկի՝ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրայշիի ոչնչացումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով արգելված կազմակերպությանը։ «Իսլամական պետությունը» հաստատում է առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրեյշիի մահը»,- ասվում է խմբավորման հայտարարության մեջ: Ահաբեկչական խմբավորման նոր առաջնորդն է Աբու ալ-Հասանա ալ-Հաշեմի ալ-Քուրայշին: Ավելի վաղ՝ 2022 թվականի փետրվարի 3-ին, Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում ամերիկյան բանակի հատուկ գործողության ընթացքում սպանվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշեմի ալ-Քուրայշին։ ![]() |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54

