Ոչնչացվել է «Իսլամական պետության» (ԴԱԻՇ) առաջնորդը
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Սիրիայում ամերիկյան հատուկ ջոկատայինների հարձակման արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետության» (ԴԱԻՇ) առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրայշին: Հատուկ հայտարարությամբ Բայդենը նշում է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում հակաահաբեկչական գործողությունն իրականացվել է «հաջողությամբ», և որ ներգրավված բոլոր ամերիկյան զորքերը ապահով վերադարձել են։ Փենթագոնն ավելի վաղ հաստատել էր հատուկ գործողությունների մասին տեղեկությունները, սակայն թիրախը չէր բացահայտել: AP-ն, վկայակոչելով դեպքի վայրում գտնվող ականատեսներին, հաղորդում է, որ 13 մարդ, այդ թվում՝ 6 երեխա և 4 կին, սպանվել է ավելի քան 2 ժամ տևած հարձակման հետևանքով: Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրայշին ահաբեկչական խմբավորումը գլխավորում էր 2019 թվականից՝ նախկին առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի ոչնչացումից հետո: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18








