Ուկրաինան Թինա Կանդելակիի նկատմամբ հետախուզում կհայտարարի
![]() Ուկրաինայի դատախազությունը նախաձեռնում է ռուսաստանցի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիին միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց։ Դրանից հետո, երբ փորձի անցնել այլ պետությունների սահմանը, նրան կկալանավորեն իրավասու մարմինները՝ Ուկրաինային արտահանձնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան, փոխանցում է РБК-Украина-ն։ Ռուս հեռուստահաղորդավարուհուն մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջ, որոնք նա տարածում է՝ «հղում» անելով իր լրատվամիջոցներով։ «Դատախազները, վերլուծելով ձեզ պատկանող թելեգրամ-ալիքի բովանդակությունը, չափազանց զարմացան՝ դուք Կրեմլի ռազմական մեքենայի գաղափարների և կարգախոսների առանցքային «տարածողներից» եք։ Դու, Թինաթին Գիվիևնա, դու: Մի՞թե աա կարող է ճիշտ լինել: Պարզվում է՝ կարող է և սա մաքուր ճշմարտություն է: Դուք խնդրում եք ձեր ընթերցողներին չվստահել ոչ մի այլ տեղեկատվության, քան այն, ինչ իրենց է հասնում ռուսական հեռուստատեսության էկրաններից։ Դուք ոլորտի մարդ եք, վստահ եմ, որ պրոֆեսիոնալ եք և լավ գիտեք, որ ձեր այս կոչը հանցագործություն է... Որպես գլխավոր դատախազ՝ հայտնում եմ ձեզ, որ ձեր դատավարական կարգավիճակը Ուկրաինայում կասկածվող անձի կարգավիճակն է: Երբ փորձես հատել այլ պետությունների սահմանը, իրավասու մարմինների կողմից կկալանավորվես Ուկրաինային արտահանձնելու նպատակով։ Բայց ես քեզ չեմ առաջարկում հիմնվել իմ կարծիքի վրա, այլ առաջնորդվել քո փաստաբանների խորհուրդներով»,- ասել է գլխավոր դատախազը։ |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
87928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
21324.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
17723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22219.10.2026, 15:00
