Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Օնիկ Գասպարյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը չի հերքել տեղեկությունը, բայց նաև զերծ մնացել պաշտոնապես հաստատելուց։ Հակակոռուպցիոն կոմիտեն ևս չի հերքել՝ հրաժարվելով որևէ մեկնաբանությունից։ Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Մովսես Հակոբյանը աղմկահարույց հայտարարություններ էր արել՝ նշելով, որ պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին: Նա ընդգծել էր, որ իր խոսքերը որևէ մեկը հերքել չի կարող, քանի որ կան ձայնագրություններ։ Ասուլիսում հնչեցված հայտարարությունների առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը: Նույն քրեական գործի շրջանակներում քննության առարկա են իշխանությունների կողմից առերևույթ պետական դավաճանության, ՀՀ տարածքային ամբողջականության խախտման մասին հաղորդումները, որի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ ԶՈՒ ներկայիս ԳՇ պետ Արտակ Դավթյանը, նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ այլ զինվորականներ։ Առավել մանրամասն՝ սզբնաղբյուրում: |
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2712:06«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ խոսնակ
3711:54Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել և լուսաբանել Փաշինյանի ասուլիսը
7210:54«Նիկոլը ստիպված շտապ ասուլիս է հրավիրել». Բաբկեն Հարությունյան
9410:18Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման թափը. «Ժողովուրդ»
11609:18Սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ
12408:24