«Ես մենակ եմ, չեմ համակերպվում»․ Գոհար Ավետիսյան
![]() ՌԴ-ում բնակվող դիմահարդար Գոհար Ավետիսյանը ինսթագրամյան իր էջում գրառում է կատարել՝ հաստատելով ամուսնալուծության մասին լուրերը։ «Ես այդպես այլևս չկարողացա... Մինչև վերջ հավատում էի, որ մեր միությունը կլինի մինչև ծերություն, և ինչ թույն է, երբ մարդիկ միմյանց լրիվ հակապատկեր են․․․ Սակայն, ինչպես կյանքը ցույց տվեց, առանց աջակցության, սիրո, հոգատարության և քնքշանքի մարում է նույնիսկ ամենավառ արևը։ Դեկտեմբերին ինձ համար ամենաճակատագրական ամիսն էր․ վիրահատությունից հետո՝ ամսի 1-ից, բարդություններ առաջացան, և որոշ վայ-բժիշկներ գրում, զանգահարում և ասում էին, որ արդեն կա արյան վարակ ու սեպսիս՝ 99% մահվան ելքով։ Ես բավականին բաց մարդ եմ, և դուք գրեթե 24/7 տեսնում եք իմ կյանքը սթորիներում։ Ինձ համար ամենադժվար ժամանակահատվածում բարոյապես և ֆիզիկապես միայնակ եմ եղել... Դա ինձ համար վերջին կետն էր... Մինչ այդ դրանք շատ էին ... Ինձ համար, որպես մի մարդու, որի համար ընտանիքն ամեն ինչից վեր է, սա մեծ կորուստ է․․․ Կոտրված հույսեր և թևեր.....Անչափ շնորհակալ եմ Սերգեյին իմ կյանքի գլխավոր իմաստի՝ Գասպարչիկի համար։ Սա անքակտելի կապ է մինչև կյանքիս վերջ։ Աղբյուրը` Գոհար Ավետիսյան |

Մահացել է «Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի մասնակից ԼաՏոյա Մալքոլմը
294Երեկ, 13:21
Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը (լուսանկար)
82317.07.2026, 01:22
Ռիկի Մարտինը չեղարկել է Վրաստանում նախատեսված համերգը
36715.07.2026, 14:24
Կյանքից հեռացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը (տեսանյութ)
90909.07.2026, 15:21
37 տարեկանում մահացել է Լորեն Բենեթը (տեսանյութ)
70907.07.2026, 15:56
Սերժ Թանկյանի կոշտ արձագանքը Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը (տեսանյութ)
64202.07.2026, 00:18
