Արարատ Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
![]() ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Ռադմանին։ Զրուցակիցները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։ Քաղաքական երկխոսության խորացման տեսանկյունից կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը տեղեկացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։ Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Աղբյուրը` ԱԳՆ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
150Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
333Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
14206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13904.11.2026, 12:06
