Հղի կնոջ մահից հետո Լեհաստանում կրկին ցույցեր են՝ աբորտի արգելքի դեմ
![]() Լեհաստանում 30-ամյա հղի կին է մահացել, քանի որ բժիշկները հրաժարվել են հեռացնել պտուղը՝ աբորտի հետ կապված օրենքի խստացման պատճառով։ Այս դեպքից հետո սկսվել են բողոքի ցույցեր Վարշավայում, Կրակովում և այլ քաղաքներում. մարդիկ մոմեր են վառել հանգուցյալի հիշատակին, հայտնում է The Associated Press-ը։ Իզաբելան հոսպիտալացվել է հղիության 22-րդ շաբաթում ամնիոտիկ հեղուկի արտահոսքի պատճառով: Հիվանդանոցում բժիշկները հաստատել են, որ պտուղը բնածին արատներ ունի։ Արդյունքում պտուղը մահացել է, իսկ կնոջ մոտ սեպտիկ շոկ է սկսվել։ Նա մահացել է ջրահեռացումից 24 ժամ անց: Փաստաբանի խոսքով՝ բժիշկները գործել են նոր օրենքի շրջանակներում, ըստ որի՝ անհնար է հղիությունն ընդհատել, եթե անգամ պտուղն ունի անբուժելի հիվանդություններ։ Բժիշկները պնդել են, որ հոգ են տարել հիվանդի և պտղի առողջության և կյանքի համար: Ցուցարարներն այժմ պահանջում են փոխել հղիության արհեստական ընդհատման մասին օրենքը: Երկրի մի շարք խոշոր քաղաքներում մարդիկ շարունակում են փողոց դուրս գալ՝ քննադատելով երկրում իշխող «Օրենք և արդարություն» կուսակցությանը: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Լեհաստանում նոր օրենք է ընդունվել։ Աբորտի արգելքի դեմ ցույցերն սկսվել էին, երբ հոկտեմբերի 22-ին Սահմանադրական դատարանը որոշել էր, որ պտղի պաթոլոգիայի պատճառով հղիության արհեստական ընդհատումը հակասում է երկրի հիմնարար օրենքին։ Սակայն հասարակության մեջ անկարգությունների և հազարավոր բողոքների պատճառով իշխանություններն այն ժամանակ հետաձգեցին արգելքի որոշման՝ ուժի մեջ մտնելը, մինչև դատարանը չներկայացնի իր դատավճռի պաշտոնական հիմնավորումը։ Դրանից հետո Լեհաստանում պտղի պաթոլոգիայի պատճառով աբորտը պաշտոնապես արգելվեց։ |

«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
15400:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
19009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
20109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
45804.11.2026, 23:31
