«Երգերում հայրենիքի համար «մեռնող» աստղերի զգալի մասը գերադասել է ծննդաբերել այլ երկրներում». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Անդրեն ասում է, թե մի օր գիշերը ժամը 5-ին արթնացել է ու ստեղծել «Ցավդ տանիմ, Արցախ» երգը, հետո զանգել է գործիքավորողին, ու էդպես, արդեն տեսահոլովակի պրեմիերա են արել՝ Ստեփանակերտում: Էդպես, երկու տասնամյակ հայկական այսպես կոչված շոու բիզնեսը «գիշերվա հինգին» երկնած ստեղծագործություններով է՛լ Հայաստանի, է՛լ Արցախի, է՛լ բանակի ցավն է տարել, ով չի ալարել կամուֆլյաժը հագել ու մի հոլովակ է նկարել, խրոխտ: Ու համարվել է, թե դա ստեղծագործություն է՝ Հայաստանի, Արցախի, բանակի հասցեին կենացները ստեղծագործություն են, նույն բառերով, նույն իմաստներով, պարզապես բառերի հաջորդականությունը փոխելով: Չեմ կասկածում այդ «ստեղծագործողների» անկեղծությանը: Բայց հարցն էն չէ՝ նրանք անկեղծ են եղել, թե կեղծ: Թեև, օրինակ, երգերում հայրենիքի համար «մեռնող» աստղերի մի զգալի մասը անգամ ծննդաբերել գերադասել է այլ երկրներում: Բուն խնդիրն այն է, որ պետական «էլիտայի» մակարդակով քաջալերվել է այդ ամենը, այն վակուումի տեղը լցնելու համար, որն առաջանում էր լրջմիտ քաղաքական բովանդակությունը չքաջալերելու հետևանքով: Իսկ, թե ինչու չէր քաջալերվում քաղաքական բովանդակությունը, արդեն երևի թե ավելորդ է ասել»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
168Երեկ, 00:06
Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
51607.10.2026, 09:48
«Ես էլ, ամուսինս էլ, երազում ենք դառնալ ծնողներ». Անի Թովմասյան (Շպռոտ)
35802.10.2026, 12:30
Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
83301.10.2026, 15:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
16829.09.2026, 16:48
«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
39723.09.2026, 11:48
