Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ալիևի անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք». Իրանի ԱԳՆ

1076
Շաբաթ, 16 հոկտեմբերի, 2021 թ., 11:18
«Ալիևի անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք». Իրանի ԱԳՆ

Ադրբեջանը մտադիր է հետագայում ևս անհիմն հայտարարություններ անել լրատվամիջոցների համար, որոնց Իրանը համապատասխան արձագանք կտա: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայեդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ Իրանն ու Հայաստանը զբաղված են եղել թմրամիջոցների համատեղ շրջանառությամբ: «Նման մեղադրանքները ծառայում են միայն Իսրայելի շահերին և ուղղված են Իրանի ու Ադրբեջանի եղբայրական ժողովուրդների հարաբերությունների վատթարացմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ Թեհրանը կարևոր դերակատարություն ունի թմրանյութերի դեմ պայքարում: