Ալիևը Հայաստանին ու Իրանին մեղադրեց նարկոթրաֆիկի մեջ. Փաշինյանի արձագանքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ելույթ ունեցավ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին: Իր ելույթում նա անդրադարձավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ռուս խաղաղապահների գործունեությանը, շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին՝ 44-օրյա պատերազմի դադարեցման գործում դերակատարման համար. «ՀՀ կառավարությունը իր առջև նպատակ է դրել տարածաշրջանում խաղաղության հաստատման, բայց կան շատ հանգամանքներ, որոնք կասկածի տակ են դնում այն: Առ այսօր մարդիկ շարունակում են զոհվել Լեռնային Ղարաբաղում ու հայ-ադրբեջանական սահմանին: Առաջարկում եմ ուժեղացնել եռակողմ մեխանիզմները սահմանային միջադեպերի քննության ու հրադադարի ռեժիմի պահպանման համար»: Փաշինյանը խոսեց ականապատ դաշտերի քարտեզները հանձնելու պատրաստակամության մասին՝ հայ ռազմագերիների վերադարձի դիմաց: Անդրադառնալով սահմանագծման ու սահմանազատման թեմային՝ նշեց, որ Հայաստանը պատրաստ է սկսել գործընթացը: Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանում այս պահին լսումներ են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով: Ավելի վաղ իր ելույթում Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրել էր համատեղ նարկոթրաֆիկի մեջ: Արձագանքելով՝ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի և Իրանի իրավապահները համագործակցում են թմրաշրջանառության դեմ պայքարում: «Ես էլ կարող եմ թվեր ներկայացնել, որ նարկոթրաֆիկի դեպքերով ձերբակալություններն ու ագրավումները աճել են 3-4 անգամ: Սա ցույց է տալիս, որ Հայաստանի և Իրանի իրավապահները սերտ համագործակցում են նարկոթրաֆիկի դեմ պայքարում»: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00