Կտրուկ նիհարում, ոճափոխություն, նոր սեր ու նոր ալբոմ. Ադելի կյանքը՝ ամուսնալուծությունից հետո
![]() Թեև շատերը կարծում էին, թե Սայմոն Քոնեքիի հետ ամուսնալուծությունը դուրս կմղի Ադելին ստեղծագործական ուղուց, սակայն իր վերջին ուղերձում երգչուհին հայտարարել է, թե ամուսնալուծությունը միայն պարարտ հող է հանդիսացել իր նոր ալբոմի համար: Ինստագրամյան իր էջում դիմելով երկրպագուներին՝ Ադելը խոստովանել է, որ իր պարագայում ստեղծագործությունն ունի բուժիչ ազդեցություն: Հենց ալբոմի ստեղծման աշխատանքներն են իրեն օգնել, որպեսզի հեշտ տանի բաժանումը: Այժմ երգչուհին իրեն լավ է զգում, վայելում է ամեն մի օրն ու մաքուր սրտով ընդունում այն ամենն, ինչ իրեն է ուղարկում կյանքը: Ավելի վաղ երգչուհին խոստովանել էր, որ իր սենսացիոն նիհարումն ու կերպարանափոխությունը պլանավորած չեն եղել: Vogue-ի հետ զրույցում նա պատմել է, որ 50 կգ-ով նիհարել է ամուսնալուծությունից հետո առաջ եկած սթրեսի պատճառով, ինչպես նաև, հեռախոսից քիչ օգտվելու և դրա փոխարեն մարզասրահ այցելելու շնորհիվ: Բացի այդ, Ադելի կյանքում նոր սեր է հայտնվել: Նա այժմ հանդիպում է բասկետբոլայի գործակալ 39-ամյա Ռիչ Փոլի հետ: |

«Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի»․ Անդրե (տեսանյութ)
17612.10.2026, 17:48
«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
20009.10.2026, 00:06
Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
68707.10.2026, 09:48
«Ես էլ, ամուսինս էլ, երազում ենք դառնալ ծնողներ». Անի Թովմասյան (Շպռոտ)
38302.10.2026, 12:30
Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
85201.10.2026, 15:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
17129.09.2026, 16:48




