«Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես և չես ապրի մինչև Արմանի հարսանիքը». Անահիտ Սիմոնյան
![]() Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջում գրել է. «Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես և չես ապրի մինչև Արմանի հարսանիքը... Ինչո՞ւ էիր այդպես կատակում... Ինձ մենակ թողեցիր այս մեծ ու դաժան աշխարհում, թողեցիր մեզ առանց հենարանի, առանց իմաստի: Ես երբեք չեմ կարողանա մեր տղայի սրտում լրացնել քո տեղը... Չգիտեմ՝ ոնց ասեմ նրան այդ մասին... վախենում եմ... Դու բուժքրոջն ասում էիր, որ ես ուժեղ եմ, որ կարող եմ ցանկացած հարց լուծել, բայց դու մոռանում էիր, որ ես ուժեղ էի, որովհետև կայիր դու, զգում էի, որ եթե ինձ հետ մի բան պատահի, Արմանը հայր ունի, որը նրան երբեք մենակ չի թողնի: Առանց քեզ ես մնացի թույլ ու անօգնական և չեմ կարողանում ասել Արմանին. ես նրան փակել եմ տանը, որպեսզի ոչ ոք փողոցում նրան չասի այդ մասին: Ես տեսնում եմ, թե նա ինչպես է ապրում իր մանկական աշխարհում՝ առանց նույնիսկ կասկածելու, որ աշխարհը սգում է... Չեմ կարող ասել, պարզապես չեմ կարող... Ինչո՞ւ այս ամենը թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ... Բոլորն ասում են, որ ես պետք է ուժեղ լինեմ, ես մայր եմ, բայց ես չեմ կարող քեզ փոխարինել: Ինչո՞ւ... Ես չեմ կարողանում պատասխանը գտնել... Հանգչի՛ր խաղաղությամբ, դարձի՛ր մեր պահապան հրեշտակը, իմ ամենահարազտ մարդ, կներես ինձ...»: |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
88528.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
21824.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15523.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
18023.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25920.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22619.10.2026, 15:00
