Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Դուշանբեում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության նիստը

903
Ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ., 11:30
Դուշանբեում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության նիստը

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության 20-ամյակին նվիրված ամենամյա նիստը՝ անդամ-երկրների առաջնորդների մասնակցությամբ: Հայտնի է, որ երկրի ղեկավարները կքննարկեն ինչպես ՇՀԿ-ի գործունեության հետ կապված, այնպես էլ միջազգային հարթակում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերող հարցեր: Առավել հրատապ խնդիրներից են քովիդի համաճարակն ու աֆղանական ճգնաժամը: Ներկայում կազմակերպության անդամներն են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Իրանը, Բելառուսը, Աֆղանստանն ու Մոնղոլիան կազմակերպությունում ունեն դիտորդի կարգավիճակ:

Հիշեցնենք, որ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը ներկայացված են որպես երկխոսության հարցով գործընկեր երկրներ:

Դուշամբեում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության նիստը