Իշխանությունը «ձեռքերը լվացել է», փոխարենն ընդդիմությունն է մտահոգ Արցախի խնդրով. «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է, որ այս իշխանությունները փաստացի «ձեռքերը լվացել են» Արցախից: Նրանք ձախողեցին նույնիսկ Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունը: Նախագծին կողմ քվեարկեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ձեռնպահ էին: Այնպես որ, շատերի համոզմամբ, գործող իշխանության հետ Արցախի հարցում որևէ հույս կապելն անիմաստ զբաղմունք է: Արդյունքում իշխանության փոխարեն ընդդիմությունն է փորձում օգտագործել թե՛ արտաքին, թե՛ ներքին հարթակներն ու իրենց հնարավորությունները՝ Արցախի հարցը բարձրացնելու, միջազգային հնչեղություն տալու, առկա մարտահրավերների լուծման հարցում սեփական ներդրումը ունենալու առումով: Մասնավորաբար, «Հայրենիք» կուսակցության խորհուրդը ստեղծել է Արցախի հարցերով հանձնաժողով՝ որպես «Հայրենիք» կուսակցության կառուցվածքային ստորաբաժանում: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանձնաժողովում ցանկանում են ընդգրկել խորհրդարանական ու արտախորհրդարանական փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, որոնք, ի տարբերություն իշխանությունների, մտահոգ են Արցախի խնդրով»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
