«Դա Սուրենի ձեռագիրն է». հայտնի տիկտոկեր Մագա Հարությունյանը՝ իր և Սուրեն Շահվերդյանի միջև միջադեպի մասին
![]() Չինական «ByteDance» ընկերության կողմից ստեղծված «Տիկ-Տոկ» հավելվածը լայն տարածում գտավ Հայաստանում վերջին երկու տարիներին: Այդ ժամանակահատվածում շատ հայ տիկտոկերներ մեծ հայտնություն ձեռք բերեցին և հավասարվեցին շոուբիզնեսյան աստղերի հետ, որոշ դեպքերում՝ անգամ գերազանցելով նրանց: Տիկտոկյան հայկական տիրույթում, ի թիվս այլոց, մեծ ճանաչում ունի նաև Մագա Հարությունյանը: Վերջին շաբաթներին տիկտոկյան հասարակությունը ակտիվորեն քննարկում է Մագայի մասնակցությամբ «Քաղցած սպասում էին» հաղորդաշարի թողարկումը: Համացանցում շատերը սկսեցին ծաղրել Մագային, քանի որ հաղորդման ընթացքում նա չի կարողացել ճիշտ պատասխանել մաթեմատիկական պարզ հաշվարկների, ինչպես նաև՝ շփոթել է հայ գրողների ստեղծագործություններն ու գրողներին: Մեծ քննարկումների պատճառ դարձած հաղորդումից հետո հայտնի հայ տիկտոկերը զրուցել է «ժողովուրդ» օրաթերթի հետ: Եթերի ժամանակ, մասնավորապես, նա ասել է. «Ես այդ հաղորդաշարի մասին լրիվ ուրիշ պատկերացումներ եմ ունեցել: Չեմ կարա ասեմ՝ դա միտումնավոր էր: Պարզապես դա Սուրենի ձեռագիրն է. միայն իմ դեպքում չի»,- ասել է նա: Հարցին, թե արդյոք փոշմանե՞լ է, որ մասնակցել է հաղորդմանը, Մագա Հարությունյանը պատասխանել է. «Ո՛չ, ես արել եմ իմ լավությունը. տվել եմ իրանց ռեյտինգ, ու վստահ եմ, որ այն հաղորդումը, որտեղ ես եմ մասնակցել, ունեցել ա բավականին շատ դիտում»: Նա ընդգծել է, որ հաղորդման եթեր գնալուց հետո չի կապվել հաղորդման հեղինակի հետ՝ հարցնելու համար, թե ինչու է վերջինը այդպես վարվել: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Իմ կյանքի արժեքներն ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում». Սիրուշոն՝ Նիկոլ Փաշինյանին
15826.08.2026, 20:18
Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում անսպասելիորեն չեղարկվել է
34524.08.2026, 22:52
«2017 թվականից իմ կողքին տղամարդ չկա». Ջուս
11724.08.2026, 10:12
«Ասում էին՝ իբր ես տղամարդ եմ». Ջուս
12124.08.2026, 09:54
«Եվրոտեսիլ 2027»-ը կանցկացվի Բուլղարիայի Բուրգաս քաղաքում
98913.08.2026, 22:19
Spotify-ն նշանակ կսահմանի ԱԲ արտիստների համար և կբացառի նրանց ավտոմատ առաջարկությունների ցանկից
71411.08.2026, 20:41
