Քիմ Քարդաշյանը ժամանակավորապես փակում է #KKWBeauty-ն
![]() Օգոստոսի 1-ից Քիմ Քարդաշյանի կոսմետիկայի ապրանքանիշի կայքը կդադարի գործել։ Այս մասին հեռուստաաստղը հայտնել է Instagram-ի իր էջում: Գրառման մեջ ասվում է, որ KKW Beauty-ն կվերադառնա «բոլորովին նոր ապրանքանիշով, ժամանակակից և նորարարական բանաձևերով»: «Ամեն ինչ սկսվեց կոնտուրային հավաքածուից և վերջին 4 տարվա ընթացքում ընդլայնվեց աչքերի, շուրթերի, մարմնի և այլ անհավանական հավաքածուներով»,- ասել է նա: Ռեբրենդինգը կապված է KKW Beauty-ի և կոսմետիկ հսկա Coty Inc-ի (դրան, մասնավորապես, պատկանում են Burberry, Gucci-ի, Lacoste-ի, Escada-ի բյութի շարքերը) գործարքի հետ։ Ըստ պայմանագրի, որն ընկերություններն ստորագրել են 2020 թվականի հունիսին, Coty Inc-ին է պատկանում KKW Beauty and Fragrance-ի 20% մասնաբաժինը: Այդ ժամանակ Քիմ Քարդաշյանը հայտարարել էր, որ տեսականին կընդլայնվի մաշկի և մազերի խնամքի միջոցների հաշվին։ |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
88528.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
21824.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15523.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
18023.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25920.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22619.10.2026, 15:00
