Մեղրիում գաղտնի հանդիպում է կայացել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած ապրիլյան այցից նոր մանրամասներ են մեզ հայտնի դարձել։ Այդ օրերին մամուլը գրեց, որ «պատահաբար» Սյունիքում գտնվող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ՀՀ վարչապետը գիշերել են նույն հյուրանոցում։ Նախապես հյուրանոցը դատարկել են, աշխատակիցներին ուղարկել տուն, որ նրանք հանգիստ հանդիպեն և զրուցեն հյուրանոցի հարկաբաժիններից մեկում։ Պարզվում է՝ սա ամբողջը չէ։ Նրանք երկուսով չեն եղել հյուրանոցում, հանդիպմանը ներկա է գտնվել նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչը։ Թե ով՝ մեր աղբյուրներին հայտնի չէ։ Դեսպանը Սյունիք մեկնելու ժամանակ Որոտանի հատվածում ադրբեջանական դիրքից մեկին է վերցրել և իր մեքենայով հյուրանոց տեղափոխել։ Եռակողմ քննարկումը վերաբերել է Սյունիքով Նախիջևան միջանցքին։ Այս հանդիպումից անմիջապես հետո տեղի ունեցավ ադրբեջանական ուժերի ներխուժումը՝ Սև լճի հատվածից։ Ադրբեջանական կողմը միջանցքը պատկերացնում է Հայաստանի հարավի ամենանեղ՝ Իշխանասար-Սիսիան-Նախիջևան հատվածում։ Սրանով է պայմանավորված, որ հենց Իշխանասարի հատվածում են 3.5 կմ առաջխաղացում ունեցել մեր տարածքում և այնպիսի դիրք զբաղեցրել, որտեղից ամենաէֆեկտիվը կլինի ճանապարհի կառուցումը, որը հետագայում փաստացի կկտրի Սյունիքը Հայաստանից»: |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
