Դեսպանությունը՝ իտալացի հաղորդավարի կողմից «Եվրոտեսիլ»-ում Հայաստանի հասցեին ոչ կոռեկտ մեկնաբանության վերաբերյալ
![]() Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում գրված է. «Վերջին օրերերին դեսպանությունը բազմաթիվ նամակներ և զանգեր է ստացել Եվրոտեսիլ մրցույթի կիսաեզրափակիչ փուլի հեռարձակման ընթացքում իտալացի հաղորդավարի կողմից թույլ տված ոչ կոռեկտ արտահայտությունների վերաբերյալ։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ դեսպան Ծովինար Համբարձումյանի նամակին ի պատասխան Rai Gold-ի (որը համակարգում է Rai 4, Rai Premium e Rai Movie ալիքները) տնօրեն Ռոբերտա Էննին հայտնել է, որ խորապես ցավում է, որ Եվրոտեսիլում Հայաստանի բացակայության մասին արված մեկնաբանությունն ընկալվել է որպես անհարագալից վերաբերմունք։ Նա նշել է, որ հաղորդավարը ամենևին նման մտադրություն չի ունեցել, այլ ընդհակառակը՝ ցանկացել է ընդգծել, որ բոլոր հակամարտություններն անխուսափելիորեն ազդեցություն է ունենում յուրաքանչյուրի վրա: Տիկին Էննին նշել է, որ ցավում է, որ հաղորդավարի մեկնաբանությունն ակամայից դժգոհությունն է առաջացրել և իր մտերմությունն է հայտնել հայ ժողովրդին և պատերազմի վայրագությունների միջով անցնող բոլոր ժողովուրդներին։ Ի պատասխան հայ համայնքի բարձրաձայնած դժգոհություններին՝ իր ափսոսանքն է հայտնել նաև հաղորդավար Ռայմոնդո Սավերիոն, ով վերահաստատել է, որ ամենևին մտադրություն չի ունեցել վիրավորական արտահայտություններ անելու։ Նա շեշտել է, որ էությամբ պացիֆիստ հանդիսանալով, ցանկացել է ընդգծել, թե որքան գրոտեսկային և անհհեթեթ են պատերազմների հետևանքները։ Նա նշել է, որ նպատակ է ունեցել շեշտելու իրադրության դրամատիկ անհամաչափությունը և ընդունել է, որ դա իրեն չի հաջողվել, որ ակնհայտորեն ինքը սխալ է արտահայտվել և շատ ցավում է դրա համար»: |

Վարդուհի Վարդանյանն այսօր կդառնար 50 տարեկան
129Երեկ, 13:42
Իվետա Մուկուչյանը տեսանյութ է հրապարակել ծովափից (տեսանյութ)
15523.06.2026, 10:18
Դրեյքի և Թրևիս Սքոթի պրոդյուսերին մահացած են հայտնաբերել իր բնակարանում
80519.06.2026, 11:52
Քեթի Փերիին և Ջասթին Թրյուդոյին նկատել են համբուրվելիս (տեսանյութ)
40316.06.2026, 13:42
«Խնդրում եմ ամեն մեկիդ՝ հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամաս». Սոֆի Մխեյան (տեսանյութ)
24503.06.2026, 23:42
«Այն, ինչ որ կապված է մեր հողուջրի հետ, ինձ համար սուրբ է». Արսեն Սաֆարյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին
31703.06.2026, 22:12
