«Սերժական ռեժիմի ժամանակ հասկացա՝ ոչ մի լավ բան չի՛ լինելու. տեղափոխվեցինք ԱՄՆ». Արփինե Բեկջանյան
![]() 90-ականներին հայտնի և սիրված երգչուհի Արփինե Բեկջանյանը բլոգեր Մհեր Բաղդասարյանի հեղինակային «Tete A Tete» հաղորդաշարի շրջանակներում պատմել է Միացյալ Նահանգներ տեղափոխվելու պատճառների մասին: «2011-ին երբ շահեցի Green card, տան անդամները բոլորը շատ ուրախացան, բայց ես զարմացած էի՝ էդ ինչի՞ էին ուրախանում, ի՞նչ մի ուրախալի բան ա: Ամուսինս փորձել ա, գրանցել ա, ստացվել ա: Ես, իրոք, ուրախ չէի, որովհետև առհասարակ նպատակ էլ չունեի ԱՄՆ-ի կողմը նայելու, բայց տան անդամները համոզեցին, որ լավ կլինի, չգիտեինք՝ Հայաստանում ոնց կլինի մեր հետագա կյանքը, երեխաների ճակատագիրը ոնց կդասավորվեր: Այպես 2012-ին եկանք, մի քանի անգամ տենց եկանք, գնացինք, վերջնական որոշեցի գալ և մնալ այստեղ՝ ԱՄՆ-ում 4 տարի առաջ: Ես ուղղակի հասկացա, որ դեպի լավը ոչինչ չի փոխվելու. այն ժամանակ էդ սերժական ռեժիմն էր. ինձ համար ամեն ինչ քաոս էր, ինձ դուր չէր գալիս այդ ապրելակերպը»,- ասել է երգչուհին: Անդրադառնալով «հետհեղափոխական Հայաստանին»՝ Բեկջանյանն ասել է, որ բոլորը խաբվեցին, այդ թվում՝ նաև ինքը. «Դեռ մարդիկ կան, որ հավատում են, թե ամեն ինչ լավ է լինելու, բայց ես այլևս չեմ հավատում»,- ասել է նա: |

«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
168Երեկ, 00:06
Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
51607.10.2026, 09:48
«Ես էլ, ամուսինս էլ, երազում ենք դառնալ ծնողներ». Անի Թովմասյան (Շպռոտ)
35802.10.2026, 12:30
Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
83301.10.2026, 15:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
16829.09.2026, 16:48
«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
39723.09.2026, 11:48
