«Մեզ ասում էին լևոնական երգիչներ. Քոչարյանի գալով շոու-բիզնեսում գլոբալ փոփոխություններ եղան». Արփինե Բեկջանյան
![]() 90-ականներին հայտնի և սիրված երգչուհի Արփինե Բեկջանյանն այժմ ապրում է Միացյալ Նահանգներում: Նա երկարատև դադարից հետո հարցազրույց է տվել և անկեղծացել 90-ականներին «կուլիսներում» տեղի ունեցող իրադարձություններին, բեմից իրեն հեռացնելուն, ինչպես նաև՝ ԱՄՆ-ում հանդիպած դժվարություններին և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: Նա բլոգեր Մհեր Բաղդասարյանի հեղինակային «Tete A Tete» հաղորդաշարի շրջանակներում նշել է, որ իր կյանքի ամենալուսավոր, վառ և հետաքրքիր շրջանը եղել է 90-ականներինը: Խոսելով իրեն բեմից զրկելու և շոու-բիզնեսից հեռացնելու մասին՝ երգչուհին նշել է, որ իրեն պարզբանել էին, թե դա իր կատարած աշխատանքի բովանդակության պատճառով է, բայց իր կարծիքով դա եղել է բիզնես նպատակներով: «Այս հարցը շատ քաղաքականացրեցին: Մեզ ասում էին՝ լևոնական երգիչ-երգչուհիներ, որովհետև այն ժամանակ մեր նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, և նրանք համարում էին, որ մենք լևոնական ենք: Երբ եկավ Ռոբերտ Քոչարյանը, իշխանափոխությունից հետո սրվեց իրավիճակը և շոու-բիզնեսում գլոբալ փոփոխություններ տեղի ունեցան...: Հարցը նրանում է, թե ով է կանգնած քո թիկունքում»,- եթերի ժամանակ ասել է Բեկջանյանը: |

«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
168Երեկ, 00:06
Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
51607.10.2026, 09:48
«Ես էլ, ամուսինս էլ, երազում ենք դառնալ ծնողներ». Անի Թովմասյան (Շպռոտ)
35802.10.2026, 12:30
Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
83301.10.2026, 15:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
16829.09.2026, 16:48
«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
39723.09.2026, 11:48
