Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 07 մարտի, 2021 թ.

Չինաստանը պատրաստ է վերականգնել երկխոսությունն ԱՄՆ-ի հետ

2775
Երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ., 17:15
Չինաստանը պատրաստ է վերականգնել երկխոսությունն ԱՄՆ-ի հետ

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները լուրջ դժվարությունների են բախվում՝ Վաշինգթոնի նախորդ վարչակազմի գործողությունների պատճառով, սակայն Պեկինը պատրաստ է աշխատել երկխոսության վերականգնման ուղղությամբ:

Չինացի նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին վարչակազմը սխալ է գնահատել և խեղաթյուրել է Չինաստանի զարգացման միտումներն ու քաղաքականությունը, և այդ պատճառով տարբեր գործողություններ է ձեռնարկել ՉԺՀ-ի վրա ճնշում գործադրելու համար:
Ընդ որում Չինաստանը չի միջամտել ԱՄՆ ներքին գործերին։ Վան Ին նշել է, որ Պեկինը չի ցանկանում մարտահրավեր նետել Վաշինգթոնին և հրահրել նրան։
«Մենք պատրաստ ենք խաղաղ գոյակցության և ձգտում ենք ԱՄՆ-ի հետ ընդհանուր զարգացման։ Մենք հույս ունենք նաև, որ ԱՄՆ-ը կհարգի Չինաստանի հիմնական շահերը, ազգային արժանապատվությունն ու զարգացման իրավունքը»,-հայտարարել է նա։
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ վերջին 70 տարվա ընթացքում, Չինաստանը պատերազմներ չի հրահրել, չի օկուպացրել ուրիշի տարածքները։
Նա ԱՄՆ-ին մեղադրել է բոլոր մակարդակներում երկկողմ հարաբերություններն ընդհատելու մեջ։
«Չինաստանի դռները միշտ բաց են երկխոսության համար, մենք ցանկացած ժամանակ պատրաստ ենք ազնիվ և բաց շփվել ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև երկխոսություն վարել խնդիրների լուծման համար»,- ընդգծել է Վան Ին։