«251 հարց՝ ուղղված կառավարությանը. ծանրաբեռնելու իմաստը չեմ տեսնում». Տիգրանյանը՝ Խաչատրյանին
![]() Այսօր՝ կորոնավիրուսի դեմ պայքարի պարետատան գործողություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողվի նիստի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ հանձնաժողովի իմքայլական անդամները որևէ հարց չեն առաջադրել և հարցաշարի կազմմանը չեն մասնակցել: «Սա Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան խմբակցությունների հանձնաժողովների կազմած հարցաշարն է և բավականին ծավալուն է»,- ասաց պատգամավորը, ապա դիմելով հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանին, նկատեց, որ հարցերը կարող էին լինել ավելի կոնկրետ և սահմանափակ: «Պետական մարմիններին ուղղվող հարցումներն ավելի շատ պետք է միտված լինեն որոշակի վիճակագրական տվյալների տեղեկատվության հայցմանը: Այս հարցաշարում կան ավելի շատ գնահատողական հարցեր, որոշ դեպքերում նաև պնդումներ, և ձևակերպված հարցը որևէ միտում չունի կոնկրետ տեղեկատվություն ստանալու հետ: Հարցաշարն ավելի թեթև կլիներ, եթե, օրինակ, բաց աղբյուրներում առկա ինֆորմացին դուք նորից չհայցեիք պետական մարմիններից: Օրինակ՝ հարցերից մեկն է, թե երբ է հայտարարվել պանդեմիան: Հարցաշարն էս հարցով ծանրաբեռնելու իմաստը չեմ տեսնում»,- հավելեց Տիգրանյանը: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
