System of a Down-ը հրապարակել է Genocidal Humanoidz երգի տեսահոլովակը. հասույթը կուղղվի վիրավոր զինծառայողներին
![]() System of a Down ռոք խումբը թողարկել է Genocidal Humanoidz երգի տեսահոլովակը՝ Արցախին օգնությանն ուղղված դրամահավաք իրականացնելու նպատակով։ Ավելի վաղ խմբի ֆեյսբուքյան էջում նշվել էր, որ System of a Down-ը հունվարի 30-ին կազմակերպում է առցանց դրամահավաք՝ աջակցելու Արցախի պատերազմում վիրավորված զինծառայողներին: «Արցախի և Հայաստանի ազատության համար պայքարող զինվորները տուժել են Թուրքիայի կողմից աջակցվող՝ Ադրբեջանի ռազմական հանցագործություններից: Այդ հերոսները վիրավորվել են վերջին հակամարտության ընթացքում և պրոթեզավորման, բժշկական օգնության կարիք ունեն: Մենք առցանց դրամահավաք ենք կազմակերպում՝ ձեռքեր ու ոտքեր կորցրած շուրջ 1000 զինվորի համար՝ օգնելու նրանց վերականգնվել և ապաքինվել, ինչպես նաև գումար հավաքել՝ կենսական նշանակության պրոթեզներով ապահովելու համար։ Ստացված ամբողջ եկամուտն ուղղվելու է այդ գործին»,- ասված է հայտարարության մեջ։ |

«Իմ կյանքի արժեքներն ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում». Սիրուշոն՝ Նիկոլ Փաշինյանին
15826.08.2026, 20:18
Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում անսպասելիորեն չեղարկվել է
34524.08.2026, 22:52
«2017 թվականից իմ կողքին տղամարդ չկա». Ջուս
11724.08.2026, 10:12
«Ասում էին՝ իբր ես տղամարդ եմ». Ջուս
12124.08.2026, 09:54
«Եվրոտեսիլ 2027»-ը կանցկացվի Բուլղարիայի Բուրգաս քաղաքում
98913.08.2026, 22:19
Spotify-ն նշանակ կսահմանի ԱԲ արտիստների համար և կբացառի նրանց ավտոմատ առաջարկությունների ցանկից
71411.08.2026, 20:41
