Մեծ էկրան բարձրացավ «Հարսանիք թիկունքում» ֆիլմը
![]() Երեկ՝ հունվարի 28-ին, կայացավ «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան։ Այն Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կողմից տասնյակ անգամներ Հայաստանում և սփյուռքում բեմադրված համանուն ներկայացման էկրանավորումն է։ Դերասանական կազմը չի փոխվել, նույնն է մնացել նաև բովանդակությունը։ Ապրիլյան քառօրյային նվիրված ֆիլմը ներկայացնում է պատերազմի ժամանակ թիկունքում գտնվող մարդկանց ապրումները։ Ֆիլմում ընտանիքը մեծ ցնծությամբ պատրաստվում է հարսանիքի, երբ պատերազմի բոթը սահմանից հասնում է թիկունք։ Կյանքը միանգամից կանգ է առնում։ Հայրենիքն օգնության է կանչում իր զավակներին․․․․ Հարսանիքը թիկունքում մնում է կիսատ․․․ «Այստեղ չկան կրակոցներ պայթյուններ, կան ուրիշ ապրումներ, որոնք թիկունքում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը։ «Ամեն ինչ արել ենք, որ ներկայացման համն ու հոտը չկորցնենք, և դա էր երևի գլխավոր պատճառը, որ նույնիսկ համարձակվեցինք ֆիլմը նկարահանել բեմի վրա»,- նշեց նա։ «Ֆիլմի ռեժիսորի կողմից պահանջվում էր նույն մոտեցումը, ինչ ներկայացման ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն էր պահանջում։ Ուղղակի մի պրոբլեմ կար․ մենք տարիներ շարունակ ստեղծագործել ենք մի միջավայրում ներկայացումների ֆորմատով, և ստացվեց էնպես, որ նույն այդ միջավայրում ստեղծվում է մի ստեղծագործություն, որը բոլորովին այլ ֆորմատի մեջ է։ Դա էր դժվարությունը, երբ ֆիլմի նկարահանման ընթացքում անընդհատ միզանսցենային լուծումներ էին փոխվում»,- նշեց դերակատարներից Արսեն Սաղաթելյանը։ Ներկաները ֆիլմի ցուցադրության ժամանակ չկարողացան զսպել արցունքները։ Աճեմյանականների անգերազանցելի խաղը ստիպեց վերապրել վերջին երեսուն տարիների ընթացքում տեղի ունեցած երեք պատերազմների դառնությունը, վերաարժևորել կյանքը, սիրելիներին։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12



