«Խնդիրը բոլորովին նրանում չէ, որ Փաշինյանը կասկածի տակ դրեց բերդաքաղաքի հայկական ժառանգությունը». Բորիս Նավասարդյան
990
Ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ., 11:20
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ Շուշիի թեմայով վարչապետի ասածը լայն քննարկման առարկա դարձավ, իմ կարծիքն էլ հայտնեմ դրա վերաբերյալ: Խնդիրը բոլորովին նրանում չէ, որ Փաշինյանը կասկածի տակ դրեց բերդաքաղաքի հայկական ժառանգությունը. այդպիսի ենթատեքստ տեսնելու փորձերը հիմնազուրկ են: Իրական խնդիրը նրանում է, որ իր արտահայտությամբ վարչապետը հավասարության նշան դրեց ադրբեջանական բնակչության մեծամասնությամբ Շուշիի Արցախի մաս լինելու և քաղաքը ադրբեջանական տիրապետության տակ անցնելու միջև: Թեև արդեն սովորական բան է դարձել, որ Փաշինյանի ելույթներից հետո իմքայլականները ստիպված են բացատրություններ փնտրել իր ասածներին, այդ հավասարության նշանին դժվար կարողանան ողջամիտ մեկնաբանություն գտնել»: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36