Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Մադրիդում պայթյունի արդյունքում ավերված շենքը կարող է քանդվել

1415
Ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ., 04:10
Մադրիդում պայթյունի արդյունքում ավերված շենքը կարող է քանդվել

Ինչպես հայտնել ենք, Մադրիդում պայթյուն է որոտացել այն շենքում, որտեղ ապրում են հարակից եկեղեցու հոգևորականները:
Հրշեջ ծառայության աշխատակիցը Cadena SER-ին հայտնել է, որ շենքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, պատկանում է Iglesia de la Virgen de la Paloma կաթոլիկ եկեղեցուն:
Մադրիդի կենտրոնում ավերված շենքի փլուզման համար կարող է շենքի վերահսկվող պայթյուն իրականացվել, հայտնել է քաղաքի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան:
Քաղաքապետի խոսքով՝ պայթյունի նախնական վարկածը գազի արտահոսքն է։
Քաղաքապետը նաև հաստատել է, որ մոտակայքում գտնվող ծերանոցի բնակիչների շրջանում տուժածներ չկան: Փլատակները ընկել են նաև մոտակայքում գտնվող քոլեջի բակ, զոհեր չկան, կան միայն թեթև վնասվածքներով տուժածներ։