Ռուսաստանի երեխաները Արցախի երեխաներին 1500 բացիկ և 1200 ամանորյա խաղալիք են փոխանցել
![]() Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Յունարմիա» համառուսաստանյան մանկապատանեկան հասարակական շարժման ներկայացուցիչների հետ համատեղ անցկացրել են «Յունարմիան՝ Ղարաբաղի մանուկներին» ակցիան: ՌԴ պաշտպանության նախարարության կայքի փոխանցմամբ, ակցիայի ընթացքում տեղի է ունեցել հեռուստակամուրջ Ռուսաստանի 10 քաղաքների՝ Օրենբուրգի, Կրասնոյարսկի, Զելենոդոնսկի, Կրասնոդարի, Նովոսիբիրսկի, Կալուգայի, Բրյանսկի, Մոսկվայի և Մոսկվայի մարզի դպրոցների աշակերտների եւ պատանիների մասնակցությամբ: Հիմնական ստուդիան գտնվում էր Մոսկվա քաղաքի Յունարմիայի կենտրոնական տանը։ Հեռուստակամուրջի ժամանակ կրասնոդարցի պատանիները Լեռնային Ղարաբաղի երեխաներին են փոխանցել «Խաղաղության գրաֆիտի» էստաֆետը, որտեղ գրաֆիտիստի գլխավորությամբ աշակերտները դպրոցի պատին նկարել են խաղաղությունը մարմնավորող նկար: Բացի այդ, Ռուսաստանի երեխաները հեռուստակոնֆերանսի միջոցով շնորհավորել են Արցախի երեխաներին գալիք Ամանորի կապակցությամբ և նրանց փոխանցել 1500 բացիկ ու 1200 ամանորյա խաղալիք, որոնք պատրաստել էին իրենց ձեռքերով, իսկ խաղաղապահները յուրաքանչյուր երեխայի դպրոցական հավաքածու և ուսապարկ են նվիրել: |

Հելոուին՝ Սպիտակ տանը․ Թրամփը հյուրընկալել է հարյուրավոր երեխաների (տեսանյութ)
47930.10.2026, 09:43
Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
22726.10.2026, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
29525.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
22424.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
13720.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
20730.09.2026, 14:00
