Արարատ Միրզոյանը պարգևատրել է իրեն օգնության չհասած ՊՊԾ աշխատակիցներին. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Ազգային անվտանգության աշխատողի օրվա առթիվ ծառայողական պարտականությունները «գերազանց և բարձր պատասխանատվությամբ» կատարելու համար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով է պարգեւատրել ԱԱԾ ՊՊԾ մի խումբ աշխատակիցների, այդ թվում՝ իր թիկնապահներին, ովքեր չկարողացան նրան փրկել ամբոխի զայրույթից, և նա նոյեմբերի 9-ի գիշերը հիվանդանոց ընկավ։ Իսկ թիկնապահները կարող էին գոնե օդ կրակել։ ՊՊԾ պետն առհասարակ աշխատավայրում չի եղել, և օգնության կոչերին չեն արձագանքել։ Միրզոյանի թիմից ասացին, որ թիկնապահներն իրենց վնասելու գնով ամեն ինչ արել են՝ փրկելու նրա կյանքը։ Սակայն աբսուրդ է, երբ անգամ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանն է պարգևատրվում, մինչդեռ այդ օրվա հետ կապված ծառայողական քննություն է ընթանում։ ԱԺ աշխատակազմից չմեկնաբանեցին պարգևատրման փաստը»: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
