ԱՀ ՄԻՊ-ն ահազանգեր է ստացել, որ 10 քաղաքացիներ անհետ կորել են Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում
ԱՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում գրված է. «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել առ այն, որ նոյեմբերի 11-ին ԱՀ ու ՀՀ 10 քաղաքացիներ անհայտ կորել են Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում, որից հետո տեսանյութ է հրապարակվել ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ վկայելով ադրբեջանական կողմում նրանց գտնվելու հանգամանքը: Պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է բոլոր բռնի անհետացած քաղաքացիական անձանց ինքնությունը, և նրանց տվյալներն ուղարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե ու պետական համապատասխան մարմիններ: Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ դատապարտում է տվյալ անձանց բռնի անհետացման փաստը, ինչպես նաև հրապարակված տեսանյութով ապացուցված անմարդկային վերաբերմունքի հանգամանքը: Ադրբեջանական կողմը շարունակում է իր վերահսկողության ներքո հայտնված հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ դրսևորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված վերաբերմունք, որը պետք է պատշաճ կերպով դատապարտվի ու կանխարգելվի միջազգային հանրության կողմից: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է պետական ու միջազգային պատկան մարմինների հետ աշխատանքները՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ ընկած հայ անձանց իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման նպատակով»: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30