Պուտինը Ալիևի ու Փաշինյանի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը
![]() Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ Հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների կատարման գործնական դրույթները, հաղորդում է Կրեմլի կայքը: «Գոհունակություն է հայտնվել հրադադարի ռեժիմի պահպանման փաստի կապակցությամբ, և շփման գծում իրավիճակը բավական հանգիստ է: Իլհամ Ալիևի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ Հայտարարության համաձայն Ադրբեջանին վերադարձվող շրջաններում քրիստոնեական եկեղեցիներ ու վանքեր են գտնվում: Այս առումով նա ընդգծել է այդ սրբավայրերի անվտանգության և բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարևորությունը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ հասկանում է խնդիրը և ասել է, որ ադրբեջանական կողմը այդպես էլ գործելու է»,- ասվում է հաղորդագրության մեջ: |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
150Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
333Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
14206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13904.11.2026, 12:06
