Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին
![]() Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը գրում է. «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները և կորոնավիրուսի համավարակը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել այս տարի չմասնակցել Եվրոպայի հեռարձակողների միության կողմից կազմակերպվող «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմն այս տարվա մրցույթի մասնակից էր ընտրել տասներեքամյա Մալենային։ Հիշեցնենք, որ մրցույթը տեղի է ունենալու 2020-ի նոյեմբերի 29-ին՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, որին կմասնակցի 12 պետության ներկայացուցիչ։ Կորոնավիրուսային համավարակի պատճառով «Մանկական եվրատեսիլ 2020-ը» պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա փոփոխված ֆորմատով՝ մասնակիցների ելույթները տեսագրվելու են և հեռուստաշոուի տեսքով ներկայացվելու հեռուստադիտողներին։ «Եվրատեսիլ» և «Մանկական Եվրատեսիլ» մրցույթների գործադիր տնօրեն Մարթին Օսթերդալն ասել է. «Հայաստանը Մանկական եվրատեսիլի հաջողակ մասնակիցներից մեկն է և նախորդ 13 մրցույթներում երբեք լավագույն տասնյակից դուրս չի մնացել։ Մենք հասկանում ենք մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի պատճառները, և սա շատ ցավալի լուր է՝ նրանց պակասը կզգացվի։ Սիրով կսպասենք Հայաստանի վերադարձին 2021-ին»»։ |

«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
168Երեկ, 00:06
Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
51607.10.2026, 09:48
«Ես էլ, ամուսինս էլ, երազում ենք դառնալ ծնողներ». Անի Թովմասյան (Շպռոտ)
35802.10.2026, 12:30
Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
83301.10.2026, 15:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
16829.09.2026, 16:48
«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
39723.09.2026, 11:48
