Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Սլովակիայի Հանրապետության խորհրդարանում ԼՂ հակամարտության վերաբերյալ բանաձև ընդունվեց

1450
Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ., 17:20
Սլովակիայի Հանրապետության խորհրդարանում ԼՂ հակամարտության վերաբերյալ բանաձև ընդունվեց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Սլովակիայի Հանրապետության խորհրդարանում ձայների 110 կողմ և 2 ձեռնպահ բաշխվածությամբ ընդունվեց բանաձև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Բանաձևում, ըստ էության, վերահաստատվում են Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, կոչ է արվում հրադադարի, ինչպես նաև վերահաստատում է հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականութունը և ուժի և դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Բանաձևի նախապատրաստման ընթացքում թե՛ հայ դիվանագետների, թե՛ Սլովակիայում ապրող Հայաստանի բարեկամների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել Ադրբեջանի ոչ կառուցողական ու անհավասարակշիռ մոտեցումների արտացոլումը այս բանաձևում:

Որպես Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար՝ կարևորում եմ իմ սլովակ գործընկերների կողմից հակամարտության նկատմամբ հետևողականությունը և շարունակաբար ուշադրության արժանացնելը»: