Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները` ըստ Էքզիթ-փոլի

1161
Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ., 23:10
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները` ըստ Էքզիթ-փոլի

Վրաստանում այսօր անցկացվել են խորհրդարանական ընտրություններ: Էքզիթ-փոլի արդյունքներով՝ առաջատարն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է, որը ստացել է ձայների մոտ 41-53 տոկոսը: Հայտնում է վրացական Agenda.ge լրատվականը:

Երկրորդ տեղում՝ 25-33 տոկոս ձայներով, «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն է: Ընտրություններին մասնակցող «Եվրոպական Վրաստան», «Լելո», «Հայրենասերների դաշինք», «Գիրչի» քաղաքական ուժերը հավաքել են 3 տոկոս քվե, որը նույնպես անցողիկ է համարվում: