Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Եվրոմիությունը դատապարտել է Ղարաբաղում խաղաղ բնակչության ուղղությամբ հարվածները

809
Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 11:20
Եվրոմիությունը դատապարտել է Ղարաբաղում խաղաղ բնակչության ուղղությամբ հարվածները

ԵՄ-ն անընդունելի է համարել ռազմական գործողությունների շարունակումը և հարվածները Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը՝ կոչ անելով կողմերին անհապաղ սկսել խաղաղ բանակցությունները, ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ:

«ԵՄ-ն անընդունելի է համարում, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի մասին երեք համաձայնագրերից հետո մարտական գործողությունները դեռևս շարունակվում են, և ավելի ու ավելի շատ հաղորդագրություններ են հայտնվում խաղաղ բնակչության ուղղությամբ հարվածների մասին: ԵՄ-ը կողմերին կոչ է անում անհապաղ բանակցություններ սկսել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ»,- նշվում է հայտարարության մեջ: