Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին». Մակրոն

1426
Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ., 22:25
«Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսքուքյան իր էջի միջոցով արձագանքել է Թուրքիայի նախագահ Էրդողանի վիրավորանքներին։

«Մենք երբեք չենք ընկրկի:

Մենք փայփայում ենք ազատությունը. մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ:

Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է:

Մենք կշարունակենք:

Մենք հարգում ենք բոլոր տարաձայնությունները խաղաղության ոգով:
Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը:

Մենք կշարունակենք:

Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հերթական անգամ վիրավորել է Մակրոնին: