«Այդ տիպը քնում-վեր է կենում իմ մասին մտածելով». Էրդողանը կրկին վիրավորել է Մակրոնին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր կրկնել է, որ լավ կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոգեբույժի մոտ հետազոտություն անցնի։ Ավելի վաղ Մակրոնը հանդես էր եկել երկրում ծայրահեղականության դեմ պայքարի կոչով: Նա հաղորդել էր, որ համապատասխան նախագիծը երկրում պատրաստ կլինի դեկտեմբերի 9-ին: Մահմեդական ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակներում Մակրոնը մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել երեխաների կրթության վրա: Ըստ Մակրոնի՝ անհրաժեշտ է Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ ստեղծել կազմակերպություն, որը կօգնի երկրում «լուսավորյալ իսլամ» ստեղծել, երկրի ներսում «ազատել իսլամն օտարերկրյա ազդեցություններից», ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը: Ի պատասխան Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը պետք է հոգեբուժի դիմի: Երեկ Ֆրանսիան ետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին խորհրդակցության համար: Այսօր Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն Էրդողանի կոչերն անընդունելի է համարել: Սակայն այս ամենը զսպող ազդեցություն չեն ունեցել Էրդողանի վրա: Այսօր ևս, Մալաթիայում կայացած իր ելույթի ժամանակ նա վիրավորական խոսքեր է հնչեցրել Մակրոնի հասցեին. «Այն տիպը, որ հիմա ղեկավարում է Ֆրանսիան, քնում-վեր է կենում իմ մասին մտածելով: Մի հատ թող իրեն նայի: Չէ, նա իրոք պետք է հոգեբույժի դիմի»: Էրդողանի ելույթը հեռարձակվել է նրա թվիթերյան էջով: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00