Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանն ընդունել է հրադադարի ռեժիմի առաջարկը, Ադրբեջանը՝ դեռ ոչ». Ռոբերտ Օ՛Բրայան

1471
Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ., 22:00
«Հայաստանն ընդունել է հրադադարի ռեժիմի առաջարկը, Ադրբեջանը՝ դեռ ոչ». Ռոբերտ Օ՛Բրայան

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը կիրակի օրը CBS News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ ասելով. «Նախագահի հանձնարարությամբ մենք այս հանգստյան օրերին փորձել ենք որպես միջնորդ՝ խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հայաստանն ընդունել է հրադադարի ռեժիմի հաստատման առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ: Մենք այժմ ջանքեր ենք գործադրում որպեսզի նրանք ընդունեն դա»: