ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը
![]() ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խիստ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող բռնությունների կապակցությամբ: Նրանք համատեղ հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։ Համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ քայլեր ձեռնարկել կողմերի ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարելու համար՝ տարածաշրջանին սպառնացող աղետալի հետևանքները կանխելու համար: «Համանախագահները կրկնում են՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անընդունելի են ցանկացած պարագայում: Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար՝ զոհվածների մարմինների և գերիների փոխանակման համար»,- նշված է համանախագահների հայտարարության մեջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զրուցել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Զրույցներից հետո համանախագահները կողմերի հետ աշխատում են ղարաբաղյան խնդրի լուծմանը բանակցային ճանապարհով հասնելու համար: |

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
111Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
196Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
16207.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
44707.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
15106.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
17504.11.2026, 16:12
