Քիմ Քարդաշյանը համահայկական հիմնադրամին նվիրաբերել է 1 միլիոն դոլար
![]() Հայազգի աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ինսթագրամյան իր էջում հայտարարել է. «Ինձ համար մեծ պատիվ է իմ աջակցությունը ցույց տալ Համահայկական հիմնադրամին: Ես բազմաթիվ ընկերներների հետ զրուցել եմ Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ և ևս մեկ անգամ գիտակցել, որ պետք է կանխել ճգնաժամը: Իմ մտքերն ու աղոթքները քաջ տղամարդկանց, կանանց ու երեխաների հետ են: Ես ուզում եմ, որ բոլորը հիշեն՝ չնայած մեզ բաժանող տարածությանը, մենք տարանջատված չենք սահմաններով և միասին հանդիսանում ենք մեկ ամբողջական հայ ազգ: Համահայկական հիմնադրամը թիրախավորված օգնություն է ցույց տալիս նրանց, ովքեր տուժել են այս ճգնաժամային շրջանում՝ տրամադրելով սնունդ, դեղորայք և կացարան: Ես նվիրաբերում են 1 միլիոն դոլար և ձեզ էլ հրավիրում եմ միանալ ինձ: Կապ չունի՝ դուք ինձ կօգնեք այս հայտարարությամբ կիսվելով, թե 1 դոլար հանգանակելով: Կարևոր է ամեն մի մանրադրամը: Եկեք այնպես անենք, որ սա դառնա ողջ պատմության ընթացքում ամենահաջողակ հանգանակությունը: Հոգաչափ շնորհակալ եմ»: |

Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
20720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
17619.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
35719.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
18519.10.2026, 11:48
«Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի»․ Անդրե (տեսանյութ)
20612.10.2026, 17:48
«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
21309.10.2026, 00:06
