«Հաղթելու ենք». արցախցի Անին՝ «Մանկական Նոր ալիք 2020»-ում
![]() Հոկտեմբերի 7-ին Ղրիմում մեկնարկել է «Մանկական Նոր ալիք-2020» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 10-ամյա երգչուհի Անի Պետրոսյանը՝ Ստեփանակերտից: Նրա պրոդյուսեր Լիրա Քոչարյանն, ով «Արցախի ձայներ» նախագծի ղեկավարն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արտեկում մեկնարկեց «Մանկական նոր ալիք»-ը: Խաղաղ պայմաններում սա կգրավեր բոլորի, հատկապես արցախցի փոքրիկների ուշադրությունը, բայց՝ ոչ հիմա: Այս մրցույթի եզրափակիչ փուլ էր անցել արցախցի 10-ամյա մի աղջնակ՝ Անի Պետրոսյանը, և թռիչքը Մոսկվա նախատեսված էր հենց 27-ին, ու ամեն ինչ սկսվեց: Չէինք ուզում գնալ, սակայն մեր երկրի ղեկավարությունը որոշել էր, որ այդ հեղինակավոր մրցույթին մասնակցությունն անհրաժեշտ է: Ես չմեկնեցի, բայց Անիի հետ են նրա ծնողներն ու արցախցի սիրված Միշան: Նա ստանձնել է մարզիչի պարտականությունները: Այսօր Արտեկում առաջին մրցութային օրն էր, հաջողություն մաղթենք մեր երեխաներին: Ամբողջ աշխարհի երեխաները պետք է ստեղծագործական կյանքով ապրեն, ոչ թե կուչ գան նկուղներում կամ մեռնեն կասետային ռումբերից: Սիրտ չունեմ՝ ամեն մանրամասնությամբ ներկայացնելու մրցութային իրադարձությունները: Բոլորիս հույզերն ու զգացմունքներն ուղղորդված են ամենակարևորին՝ դիմագրավել ու հաղթահարել աշխարհների ու գաղափարաբանությունների այս գոյամարտում: Բայց խոստանում եմ հավաքել ու հետո մեր երեխաներին ցույց տալ օրագրերը, թող հավատան՝ ամեն-ամեն լուսավոր բան անպայմանորեն ետ է վերադառնալու: Կարծում եմ, սա էլ պայքարի մի ձև է՝ երաժշտության ու մշակույթի զենքով դիմակայել սպանություններին: Եկեք մաղթենք մեր երեխաներին ոգու ամրություն, դժվար է նրանց համար հեռվում լինելը՝ իմանալով, որ Արցախում են նրանց հարազատները: Միշայի եղբայրն առաջնագծում է առաջին իսկ օրվանից»: Անին մրցույթին ներկայացել է «ես Անին եմ Հայաստանից՝ Ստեփանակերտից» խոսքերով, իսկ երգի մեկնարկին հայերենով գոչել՝ «Հաղթելու ենք»։ |

Մահացել է «Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի մասնակից ԼաՏոյա Մալքոլմը
294Երեկ, 13:21
Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը (լուսանկար)
82317.07.2026, 01:22
Ռիկի Մարտինը չեղարկել է Վրաստանում նախատեսված համերգը
36715.07.2026, 14:24
Կյանքից հեռացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը (տեսանյութ)
90909.07.2026, 15:21
37 տարեկանում մահացել է Լորեն Բենեթը (տեսանյութ)
70907.07.2026, 15:56
Սերժ Թանկյանի կոշտ արձագանքը Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը (տեսանյութ)
64202.07.2026, 00:18
