Լեդի Գագայի տեսահոլովակի կերպարների մի մասի հեղինակը հայ դիզայներ է
678
Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 18:45
![]() Աշխարհահռչակ փոփ երգչուհի Լեդի Գագայի «911» երգի տեսահոլովակը պրեմիերայից հետո Հայաստանում լայն արձագանք ստացավ, քանի որ տեսահոլովակը ստեղծելիս հեղինակները ոգեշնչվել են նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից և տեսահոլովակում շատ դետալներ հիշեցնում էին հայկական մշակույթը: Տեսահոլովակի կերպարների մի մասի հեղինակը հայազգի դիզայներ Կարինա Հակոբյանն է։ Նա ծնվել է Ռուսաստանում, այժմ ապրում ու գործունեություն է ծավալում Լոնդոնում։ Հայ դիզայները ինսթագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար տեսահոլովակից, որին կից գրել է. «Ուրախ եմ, որ իմ աշխատանքները հիշատակվում են իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի ժառանգության վկայակոչումների շարքում, որը տարբեր ձևերով ոգեշնչել է ինձ»: |

Մահացել է «Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի մասնակից ԼաՏոյա Մալքոլմը
294Երեկ, 13:21
Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը (լուսանկար)
82317.07.2026, 01:22
Ռիկի Մարտինը չեղարկել է Վրաստանում նախատեսված համերգը
36715.07.2026, 14:24
Կյանքից հեռացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը (տեսանյութ)
90909.07.2026, 15:21
37 տարեկանում մահացել է Լորեն Բենեթը (տեսանյութ)
70907.07.2026, 15:56
Սերժ Թանկյանի կոշտ արձագանքը Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը (տեսանյութ)
64202.07.2026, 00:18
