«Էս մի երկիր ա, որտեղ իր կնոջը ռեժիմով ծեծողն այլասերվածության դեմ ա պայքարում». Սոս Ջանիբեկյան
![]() Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս մի երկիր ա, որտեղ իր կնոջը ռեժիմով ծեծող, իր կնոջը որպես խոհանոցի կահույք վերաբերվող, տան բյուջեով հենց իր դղյակում, մարմնավաճառների ու քածերի հետ իր սեքսուալ երևակայությունն իրագործող հայը մեկ էլ կտեսնես՝ էսօր այլասերվածության դեմ ա պայքարում: Էս մի երկիր ա, որտեղ մարդասպանը կամ իր կենսագրության մեջ դիակների վրայով անցած, լիքը ընտանիքների ծնողից զրկած, ամենամեծ հանցագործը մեկ էլ կտեսնես՝ էսօր հավատքի համար ա պայքարում: Էս մի երկիր ա, որտեղ երեխայի պրիմիտիվ հարցին երբեք պատասխանելու հավես կամ գիտելիք չունեցած, երեխային երբեք ժամանակ չտրամադրած, փողով գնահատականներ ստացած ու դիպլոմներ գնած ծնողը մեկ էլ կտեսնես՝ էսօր երեխայի կրթության համար ա պայքարում: Էս մի երկիր ա, որտեղ ամեն տեղ շահ փնտրող, փողի համար իր սկզբունքներին դավաճանող աֆերիստ տղեն մեկ էլ կտեսնես՝ էսօր ճշտի համար ա պայքարում: Ես ուրախ եմ, որ էդպիսի ներքին աճ ա գրանցվում, ես ցավում եմ, որ դա ուրիշ բանի համար ա արվում: Համբերություն և իմաստություն բոլորիս»: |

Վարդուհի Վարդանյանն այսօր կդառնար 50 տարեկան
14127.06.2026, 13:42
Իվետա Մուկուչյանը տեսանյութ է հրապարակել ծովափից (տեսանյութ)
16223.06.2026, 10:18
Դրեյքի և Թրևիս Սքոթի պրոդյուսերին մահացած են հայտնաբերել իր բնակարանում
81219.06.2026, 11:52
Քեթի Փերիին և Ջասթին Թրյուդոյին նկատել են համբուրվելիս (տեսանյութ)
40616.06.2026, 13:42
«Խնդրում եմ ամեն մեկիդ՝ հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամաս». Սոֆի Մխեյան (տեսանյութ)
24803.06.2026, 23:42
«Այն, ինչ որ կապված է մեր հողուջրի հետ, ինձ համար սուրբ է». Արսեն Սաֆարյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին
32103.06.2026, 22:12
