«Կանոն N1․» Քանյե Ուեսթը Twitter-ում տեղադրել է Պուտինի լուսանկարը
![]() Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ի իր էջում տեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ձյուդոյի մարզման ժամանակ արված լուսանկարը։ «Համար 1 կանոնը՝ լսեք «Ye» (Ուեսթի կեղծանունը և կատարողի ալբոմի անվանումը)»,- գրված է լուսանկարին կից վերնագրում: Գրառման մեջ նա ասել է, որ դա օրվա իր վերջին թվիթն է, սակայն որոշ ժամանակ անց հրապարակել է ևս մեկ գրառում: Թե ինչով են կապված Պուտինի լուսանկարն ու գրառումները, երգիչը չի պարզաբանել։ Լուսանկարում պատկերված է 2016-ի Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի ներկայացուցիչների հետ ՌԴ նախագահի հանդիպման պահը՝ Պուտինի մարզումը ձյուդոիստ Մուսա Մոգուշկովի հետ: Հիշեցնենք՝ Ուեսթն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահի աթոռի համար մրցավազքին՝ որպես անկախ թեկնածու։ Կատարողի մտերիմների պնդմամբ՝ Ուեսթը տառապում է երկբևեռ խանգարմամբ։
![]() |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
87928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
21324.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
17723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22219.10.2026, 15:00

