Կարող է արդյոք այս սովորական կենցաղային իրը թեթևացնել երկունքի ցավը
4154
Կիրակի, 23 օգոստոսի, 2020 թ., 22:15
Աշխարհում բազմաթիվ կանայք վստահ են՝ սանրը կարող է թեթևացնել ծննդաբերության ցավը. Վիսքոնսինի ծննդաբերության գրանցման ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակած անսովոր խորհուրդը կարճ ժամանակում 22000 մեկնաբանություն է հավաքել: Ըստ հաղորդագրության՝ ձեռքում սանր բռնելը շեղում է ծննդկանին կծկումների ցավից։ Սա ցավի վերահսկման տեսություն է, ասվում է հաղորդագրության մեջ: «Այս տեսությունը պնդում է, որ ուղեղը կարող է կենտրոնանալ միայն որոշակի քանակի զգացողությունների վրա։ Քանի որ նյարդային վերջավորություններն ավելի մոտ են ձեռքերին, նրանք ավելի արագ են հասնում ուղեղին, ինչն էլ օգնում է մարմնին՝ մոռանալ կծկումների մասին»։ Լավագույն արդյունքի համար սանրը պետք է ափի մեջ պահել այնպես, որ սանրի ատամները ծակծկեն մատների ծայրերը: Մեկնաբանությունների բաժնում որոշ մայրեր հաստատել են այս տեխնիկայի արդյունավետությունը: «Այս միջոցն, իմ դեպքում օգնել է։ Ես ունեցել եմ երկրորդ երեխան բնական ճանապարհով, ես պարզապես ճիշտ շնչում էի, շարժվում էի և ծննդաբերության ընթացքում ձեռքումս պահել էի սանր»,- գրել է օգտատեր Քարունա Վահթերին ։ «Այո: Ինձ տվեցին մի փոքրիկ պլաստիկ ոզնի՝ սուր փշերով, որպեսզի սեղմեմ ձեռքումս... դԴա ամենաօգտակար բանն էր ծննդաբերության ժամանակ!»,- գրել է մեկ այլ մայրիկ: «Շատ կանայք, ովքեր օգնում են ծննդկանին, օգտագործում են այս մեթոդը։ Հիմա ես սովորում եմ, որպեսզի մանկաբարձ դառնամ, և ես լսել եմ, թե ինչպես են շատերն այս միջոցը օգտագործում որպես հակազդեցություն»,- գրել է օգտատեր Թորի Լին Օլեսը: