«Շատերը հիմա հեշտին են ձգտում. չեն ուզում երկար աշխատել երգերի վրա». Քրիստինե Պեպելյան
![]() Էստրադային երգչուհի Քրիստինե Պեպելյանն այսօր «Պրոֆիլ» հաղորդաշարի եթերում համեմատականներ է տարել 90-ականների և ներկայիս հայկական երաժշտության միջև: «Կան մարդիկ ովքեր պահեցին իրենց ձեռագիրը, իսկ կան մարդիկ, ովքեր չկարողացան մնալ իրենց ոճին համապատասխան: Շատ դեպքերում մարդիկ ասում են՝ պահանջարկն ուրիշ է, հանդիսատեսի սպասելիքներն ուրիշ են: Ես, իհարկե, չեմ կիսում այդ կարծիքը: Օրինակ՝ մեկին ասում եմ՝ ինչո՞ւ ես երգում մի երգ, որն ունի շատ սիրուն երաժշտություն, բայց ունի շատ կենցաղային և անգրագետ տեքստ, այնքան կենցաղային, որ տհաճության է հասնում դա: Ինձ ասում են՝ մարդիկ դա են սիրում: Ես երբեք դա չեմ կարող հասկանալ. ի՞նչ է նշանակում՝ մարդիկ հիմա էս են սիրում, իսկ ո՞վ է հրաժարվում լավ բանից: Եթե լինի գրագետ, գեղեցիկ տեքստ մարդիկ այնքան անխելք չեն, որ դա չսիրեն: Շատերը հիմա ավելի հեշտին են ձգտում. չեն ուզում երկար աշխատել երգերի վրա»,- ասել է երգչուհին: Մանրամասները՝ տեսանյութում: |

Վարդուհի Վարդանյանն այսօր կդառնար 50 տարեկան
14127.06.2026, 13:42
Իվետա Մուկուչյանը տեսանյութ է հրապարակել ծովափից (տեսանյութ)
16223.06.2026, 10:18
Դրեյքի և Թրևիս Սքոթի պրոդյուսերին մահացած են հայտնաբերել իր բնակարանում
81219.06.2026, 11:52
Քեթի Փերիին և Ջասթին Թրյուդոյին նկատել են համբուրվելիս (տեսանյութ)
40616.06.2026, 13:42
«Խնդրում եմ ամեն մեկիդ՝ հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամաս». Սոֆի Մխեյան (տեսանյութ)
24803.06.2026, 23:42
«Այն, ինչ որ կապված է մեր հողուջրի հետ, ինձ համար սուրբ է». Արսեն Սաֆարյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին
32103.06.2026, 22:12
