Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Երկակի ստանդարտն ամենաեղկելի երևույթն է»․ Երվանդ Վարոսյան

420
Կիրակի, 12 հուլիսի, 2020 թ., 00:05
«Երկակի ստանդարտն ամենաեղկելի երևույթն է»․ Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկերացրեք, որ Սերժ Սարգսյանը դեռ իշխանության է, գործում է արտակարգ դրության ռեժիմ, բաց տարածքում դիմակ կրելու պարտադրանք, ոստիկանությունն էլ աջ ու ձախ մարդ է փռում ասֆալտին...
Պատկերացրեցի՞ք, դե հիմա պատկերացրեք, թե ինչ վայնասուն էին դրել թրաշամանուկներն ու պատվերով «իրավապաշտպանները»։ Վարդգես Գասպարին պառկելով անձամբ ախտահանել էր քաղաքի բոլոր փողոցները։
Երկակի ստանդարտն ամենաեղկելի երևույթն է»։