Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ժան Կաստեքսը՝ Ֆրանսիայի նոր վարչապետ

2867
Ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ., 16:50
Ժան Կաստեքսը՝ Ֆրանսիայի նոր վարչապետ

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ժան Կաստեքսը նշանակվել է նախարարների կաբինետի նոր ղեկավար, հայտնում է Ելիսեյան պալատը:

«Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Ժան Կաստեքսին նշանակել է երկրի վարչապետ և հանձնարարել է ստեղծել կառավարություն»,- ասվում է հայտարարության մեջ: Ակնկալվում է, որ կաբինետի ձևավորումը կտևի մի քանի օր և կավարտվի մինչև հուլիսի 8-ը։

55-ամյա Ժան Կաստեքսը վերլուծաբանների ուշադրության կենտրոնում էր հայտնվել գարնանը, երբ Մակրոնը նրան հանձնարարեց իրականացնել համավարակի պետական կարանտինային ծրագիրը: Աշխատանքի իրականացման համար Ժան Կաստեքսն ընդգրկեց 20 մասնագետի:

Նախկին վարչապետ Ֆիլիպը բարձր է գնահատել Կաստեքսի ջանքերը՝ որակելով այն «անհավանական արդյունավետ»: