Այսօր Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է
![]() Այսօր երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 44 տարեկան։ Վարդուհին 1994թ. «Ջազ-փոփ» համույթի հետ մասնակցել է Սվերդլովսկի միջազգային մրցույթին և արժանացել «Գրան պրի» մրցանակի: 1995թ-ից աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 1996թ. մասնակցել է «Յալթա-Մոսկվա տրանզիտ» երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթին և ստացել հատուկ մրցանակ: 1999թ. արժանացել է «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչման, իսկ Բելառուսի «Զոլոտոյ շլյագեր» մրցույթում արժանացել 2-րդ մրցանակին: 2000թ. Բուլղարիայի և Մակեդոնիայի երաժշտական մրցույթների ժամանակ արժանացել է «Գրան պրի» մրցանակի: Նույն թվականին ներկայացրել է Հայաստանը «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթում և արժանացել 2-րդ մրցանակին: 2006թ. ավտովթարի պատճառով ընդհատվեց երգչուհու կյանքը: Հետմահու արժանացել է Հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչման: 2006թ-ից Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխության կոմիտեի կողմից սահմանվել է Վարդուհի Վարդանյանի անվան հատուկ մրցանակ: |

Մահացել է «Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի մասնակից ԼաՏոյա Մալքոլմը
294Երեկ, 13:21
Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը (լուսանկար)
82317.07.2026, 01:22
Ռիկի Մարտինը չեղարկել է Վրաստանում նախատեսված համերգը
36715.07.2026, 14:24
Կյանքից հեռացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը (տեսանյութ)
90909.07.2026, 15:21
37 տարեկանում մահացել է Լորեն Բենեթը (տեսանյութ)
70907.07.2026, 15:56
Սերժ Թանկյանի կոշտ արձագանքը Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը (տեսանյութ)
64202.07.2026, 00:18
