Հրայր Թովմասյանը և երեք դատավորներ հայտարարություն են տարածել
ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել. «Ի պատասխան Արդարադատության նախարարի հայտարարության՝ երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և ևս երեք դատավորի պաշտոնանկ արվելու վերաբերյալ, մենք, ներքոստորոգրյալներս, հայտնում ենք. Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը՝ Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է կատարման: Վերոգրյալից ելնելով՝ համապատասխան պաշտոնյաներին հորդորում ենք դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի ու օրինականության ծիրից»: Հ. Թովմասյան Ա. Գյուլումյան Ֆ. Թոխյան Հ. Նազարյան |
Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
5212:54ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ՀՀ ՆԳՆ
7009:18«Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով». վարչապետ
90Երեկ, 09:18Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունն Ալմաթիում նախատեսված բանակցություններին
14230.04.2024, 22:24Տավուշում իրականացվող գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում․ ԱՆ
14829.04.2024, 17:06ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
22429.04.2024, 08:30