Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

Գարիկ Խարլամովն ու Քրիստինա Ասմուսը՝ ամուսնալուծության մասին

2809
Երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ., 21:40
Գարիկ Խարլամովն ու Քրիստինա Ասմուսը՝ ամուսնալուծության մասին

«Comedy Club»-ի ռեզիդենտ, շոումեն Գարիկ Խարլամովն ու դերասանուհի Քրիստինա Ասմուսը հայտարարել են բաժանման մասին։
«8 տարի առաջ սկսվեցին իմ ու Քրիստինայի հարաբերությունները։ 8-ն անսահմանության թիվն է։ Բայց երկրի վրա հավերժ ոչինչ չկա։ Եվ ցավոք, մենք բացառություն չենք։ Քրիստինայի հետ մեր ճանապարհը չի ավարտվում, այլ տեղափոխվում է մեկ այլ փուլ, որտեղ, հույս ունեմ, որ միշտ էլ բարեկամության և հարգանքի տեղ կմնա: Այո, մենք բաժանվում ենք: Բայց մենք, իհարկե, մնում ենք մեր հիանալի դստերը սիրող ծնողներ: Գեղեցիկ ութ տարի էր: Ես անչափ շնորհակալ եմ Քրիստինայից, կյանքում ամենակարևորի՝ մեր դստեր համար»,- գրել է Գարիկ Խարլամովը:
Ըստ նրա՝ այս իրավիճակում մեղավորը «Տեքստ» ֆիլմի կամ որևէ երրորդ կողմի հետ կապված սկանդալը չէ:
«Այժմ ընթանում է ամուսնալուծության գործընթաց։ Սա բարդ ժամանակաշրջան է բոլորիս համար, այդ պատճառով ես մամուլին խնդրում եմ չանհանգստացնել ինձ, Քրիստինային և մեր բոլոր հարազատներին»,- ասել է շոումենը։
Նմանատիպ գրառում արել է նաև Քրիստինա Ասմուսը:
«8 տարի միասին. մարդու կյանքը կերա, կներեք, չկարողացա ինձ զսպել))))): Լավ, կատակը մի կողմ, ցավոք, մենք էլ նորաձևությունից հետ չմնացինք: Բայց ես ուզում եմ հստակեցնել իրավիճակը։ Ոչ «Տեքստ» ֆիլմը, ոչ ինքնամեկուսացումը, ոչ էլ երրորդ կողմ, մեղավոր չեն։ Միայն մենք ենք մեղավորը։ Այս որոշումը ինքնաբուխ չէ, այն առաջացել է գրեթե մեկ տարի առաջ: Մենք բաժանվում ենք միմյանց հանդեպ մեծ հարգանքով»,- գրել Է դերասանուհին։
Նա հույս է հայտնել, որ կկարողանա լավ հարաբերություններ պահպանել իր՝ արդեն նախկին ամուսնու հետ և խնդրել է ըմբռնումով մոտենալ այդ որոշմանը։

Посмотреть эту публикацию в Instagram

8 лет назад у нас начались отношения с @asmuskristina Хорошая цифра 8. Знак бесконечности. Мы поженились 8-го числа. Но на земле нет ничего бесконечного. И мы, к сожалению, не исключение. Наш путь с Кристиной не заканчивается, а переходит в другую стадию. В которой я надеюсь всегда будет место дружбе и уважению. Да, мы разводимся. Но мы безусловно остаёмся любящими родителями прекрасной дочки. Это были прекрасные 8 лет. Я безмерно благодарен Кристине за них и за самое главное и важное, что есть у нас в жизни - за нашу дочку. Конечно, начнутся спекуляции, но я сразу хочу прояснить, что ни пандемия, ни фильм «Текст», ни кто-то третий в этой ситуации не виноват. Так случается в жизни. Такое бывает. Но мы навсегда останемся близкими людьми и мы расстаёмся друзьями, с большим уважением друг другу. Сейчас идёт бракоразводный процесс. Это непростой период для всех нас, поэтому я прошу прессу не беспокоить меня, Кристину и всех наших близких. А домыслов и догадок предостаточно будет в разных пабликах и форумах. Эту игрушку не отберёшь )

Публикация от Гарик Харламов (@garikkharlamov)